monero-for-merchants-booklet/translations/hy/translation-armenian.md
2023-09-10 21:24:34 +02:00

2.9 KiB
Raw Permalink Blame History

Page 1

Կանխիկի թվային ապագան

Monero առևտրականների համար

monero.eco


Ինչու՞ Monero:

Գաղտնիություն

Monero գործարքները ի սկզբանե գաղտնի են և անհետագծելի:

Անվտանգություն

Ընդլայնված գաղտնագրման տեխնիկայի կիրառման միջոցով վճարումների ստացումն ապահով է և անփոփոխ:

Ընդունում

Ընդունեք վճարումներ հաճախորդներից տեղական կամ ամբողջ աշխարհում՝ առանց թանկ վճարների կամ սպասման ժամանակի:

Ապակենտրոնացում

Monero-ն համայնքային արժույթ է, որը չի վերահսկվում կենտրոնական իշխանության կողմից:

«Սմարթֆոն ինտերնետով, և դուք պատրաստ եք»


Եղեք հեղափոխության մի մասը

Առաջին քայլն արեք այսօր

Monero-ի հետ դուք ոչ միայն առևտրական եք, այլ նաև ուղեցույց թվային առևտրի նոր դարաշրջանում: Խոսքը ոչ միայն տեխնոլոգիայի, այլ նաև վստահության, համայնքի և ապագայի մասին է:

Page 2

Կանխիկի պես հեշտ, բայց թվային:

Քայլ 1.

Տեղադրեք Monero դրամապանակ ձեր սմարթֆոնի վրա: Կան բազմաթիվ վստահելի և անվճար հավելվածներ App Store-ում, Play Store-ում և F-Droid-ում: Cake Wallet, Monerujo, MyMonero և Mysu հավելվածներիրը հաստատել են իրենց:

Քայլ 2.

Ստեղծեք QR կոդ դրապանակ֊հավելվածում՝ մուտքագրելով վճարման ենթակա գումարը, յուրաքանչյուր վաճառքի համար:

Քայլ 3.

Ցույց տվեք QR կոդը ձեր հաճախորդին: Նա պարզապես սկանավորում է այն իր սեփական Monero դրամապանակով և հաստատում վճարումը: Կատարված է:

«Վճարումները ապահով են և անփոփոխ»


Առավելություններ

Ձեր բիզնեսի համար

Արագ գործարքներ. Ստացեք վճարումներ գրեթե ներկա ժամանակում:

Ցածր վճարներ. Վարկային քարտի կամ բանկային վճարի կարիք չկա:

Նոր հաճախորդներ. Դիմեք կրիպտո էնտուզիաստների աճող համայնքին:

Ապագա կայունություն. Հետևեք արդի տեխնոլոգիական զարգացումներին և ուղղությանը:


«Շնորհակալություն, որ դուք ընդունում եք Monero»։

monero.eco